Նյու Դելիի հյուսիս - արևելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների և ընդհարումների հետևանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու հետ կապված, զոհվածների թիվը հասել է յոթի: Այդ մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության իր աղբյուրներին:
Ավելի վաղ տեղեկացվել էր հինգ սպանվածի մասին: Զոհվածների թվում է ստիկանության ավագ կոնստեբլ, տասնյակ մարդիկ վերքեր և վնասվածքներ են ստացել:
Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարևելյան շրջաններ են արագորեն ուղարկվում ռազմականացված ոստիկանության ստորաբաժանումներ, իշխանություններն այնտեղ արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ:
Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: