Ուսումնասիրվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի միջև բազմակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, և համաձայնեցվում են պետությունների ղեկավարների ժամանակացույցերը: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ խոսքը երկկողմանի շփումների մասին է, սակայն մենք քննարկում ենք բազմակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությունը,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին` հնարավոր են արդյոք մարտի 5-ին շփումներ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, - Այժմ մենք համաձայնեցնում ենք նախագահների ժամանակացույցը»: