ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ փետրվարի 25-ին տարածված հայտարարության մեջ:
«Խորհուրդը հաստատել Է Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու մանդատը, որը միտված Է ընդգրկուն, համապարփակ և հավասարակշռված գործընկերության կառուցմանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիան պաշտոնապես ԵՄ-ն լքել Է 2020 թվականի փետրվարի 1-ին: Բրյուսելը և Լոնդոնը պայմանավորվել են մինչև 2020 թվականի վերջը անցումային ժամանակաշրջանի շուրջ, որի ընթացքում կողմերը պետք Է պայմանավորվեն ապագա հարաբերությունների, առաջին հերթին երկկողմ առևտրի իրականացման կարգի շուրջ: