Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խոսքը մի երիտասարդի մասին Է: Հիվանդությունը թեթև Է ընթանում: Ներկայում նա իրեն լավ Է զգում»,-հայտարարել Է Պլենկովիչը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, վարակվածը գտնվում Է հիվանդանոցում: Ինչպես ճշտել Է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը, պացիենտը 19-21 տարեկան Է, փետրվարին նա այցելել Է Միլան:
Սպասվում են ևս ինն անձանց անալիզների արդյունքները, որոնք վերջերս են ժամանել Իտալիայից: