ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ: