Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բրազիլիայում և Գերմանիայում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Փետրվարի 25-ին Բրազիլիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր երկրում կորոնավիրուսի վարակման հնարավոր դեպքի մասին: 61-ամյա հիվանդից վերցրած նախնական թեստը դրական արդյունք էր տվել, ապա այն ուղարկվել էր հատուկ ինստիտուտ` վերահաստատման համար:
Վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 81 հազարը, մահացել է 2765 մարդ: