Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները և արձանագրությունը հղել է Սահմանադրական դատարան՝ հաստատման:
ՍԴ-ն 10 օրվա ընթացքում պետք է ստուգի արդյունքները և վերջնական որոշում կայացնի:
Ըստ արդյունքների, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ստացել իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը՝ 70 մանդատ 125 տեղանոց խորհրդարանում: 41 մանդատ ստացել են անկախ պատգամավորները, ևս 10 մանդատ՝ 8 տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող թեկնածուները:
Չորս ընտրատարածքներում և 328 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկվել են կոպիտ խախտումների պատճառով: