Armenia Airways ավիաընկերությունն այսօր` փետրվարի 26-ին, և փետրվարի 28-ին երկու չվերթ կիրականացնի. երկու թռիչքներով իրանցիները կարող են հեռանալ Հայաստանից, ՀՀ քաղաքացիները՝ վերադառնալ հայրենիք, հայտնում է «Ազատությունը»։
Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով երեկվանից ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու կառավարության որոշումը։ Իրանից թույլատրվում է միայն բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան, ընդ որում՝ մեքենայում կարող է լինել միայն երկու հոգի՝ վարորդն ու նրան փոխարինող վարորդը։
Սահմանը բաց է մնում նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար։