Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքերով, գործադիրի և օրենսդիրի որոշ անդամները կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: