ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի փետրվարի 26-28-ին:
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալվում է նաև, որ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: