Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:
«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին և առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաև քաղաքացիական իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այդ մարդկանց օգնելով և աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել է Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել է 320-ը: Գրանցվել է մահվան տասնմեկ դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: