Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ կինը տեղավորվել է Սալոնիկի հիվանդանոցում, իսկ բոլոր նրանք, ովքեր նրա հետ շփվել են վերջին օրերին, կամավոր մեկուսացվել են: