Փետրվարի 26-ի Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային, հաղորդում է ԱԳՆ-ն:
Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ հայ-կուբայական համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:
Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական գնահատեցին միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: