Facebook-n արգելք է մտցնում գովազդների համար, որոնք խոստանում են պաշտպանել կամ բուժել կորոնավիրուսի վարակը, Business Insider-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները, փոխանցում է Reuters-ը:
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ արգելքը կտարածվի այն գովազդների վրա, որոնք «կորոնավիրուսի վարակից պաշտպանություն կամ բուժում են երաշխավորում» և օգտատերերի շրջանում անհանգստության զգացում են տարածում` հայտնելով, որ COVID-19-ի դեմ ապրանքները կարող են չբավարարել: