Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների:
Վարակվածը վերջերս է վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում է:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է նաև էստոնիայում: Այդ մասին այսօր հայտնել է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:
«Այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել է առաջին վարակվածը,- հայտարարել է նա ETV հեռուստաալիքին: