Մոսվկայում կբացվի Սովետական Միության հերոս, «Անրի» գործակալ, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը: Այս մասին հայտնել է ՌԴ Ներքին հետախուզության ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ այժմ հուշարձանի բացման վերաբերյալ փաստաթղթերը գտնվում են քաղաքապետարանում:
Ծրագրվում է, որ հուշարձանը կտեղադրվի Նոր Մոսկվայի №2070 դպրոցի մոտակայքում, որը կկրի Վարդանյանի անունը: Քանդակը կստեղծի ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչևը: