Ռուսաստանը շատ զգույշ և հոգատար է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Aysor.am-ը:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի կայունություն, հնարավոր լայն հանրային կոնսենսուս, և որպեսզի այն ուժերը, որոնք հասկանում են ռուս-հայկական հարաբերությունների, ռազմավարական փոխգործակցության կարևորությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում», - ասաց Կոպիրկինը: