Մադուրոն Թրամփին խնդրել է հանգիստ թողնել Վենեսուելային

19:01     27 փետրվարի, 2020

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հանգիստ թողնել Բոլիվարական Հանրապետությանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նա համապատասխան հայտարարությունն արել է երկրի ազգային գյուղատնտեսական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: 

«Դոնալդ Թրամփը երեկ Հնդկաստանում էր: ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունները քննարկելու փոխարեն, նա խոսում էր միայն Վենեսուելայի մասին: Դոնալդ Թրա՛մփ, մեզ հանգիստ թողեք»,- ասել է Մադուրոն:

Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ իր երկիրն «արժանի է ապագայի իրավունք ունենալ»:

 


© armedia.am