Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրը կայանում է արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը:
Նույն օրն առավոտյան Մակրոնը ժամանել է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Հենց այդ բուժհիմնարկում է նախօրեին մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:
«Մեր առջև ծառացել է ճգնաժամը, համաճարակ է սպասվում… Մեր պարտքն է լավագույնս դիմակայել դրան»,- ասել է Մակրոնը հիվանդանոցի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել է, որ կաջակցի նրանց: