Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն:
Կառավարությունը, մասնավորապես, կարգադրել է կասեցնել ումրա՝ փոքր հաջ անցկացնելու նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն անցկացնում են ցանկացած ժամանակ՝ բացառությամբ մեծ հաջի ամսվա:
Դրանից բացի, ժամանակավորապես արգելվել է թագավորություն այն պետություններից զբոսաշրջիկների այցելությունը, որոնց տարածքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նաև Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների բնակիչների կողմից երկիր մուտք գործելու համար անձնագրի փոխարեն անձը հաստատող ազգային վկայականների օգտագործման վրա: Գերատեսչությունից ընդգծել են վիրուսի դեմ պայքարում երկրների և միջազգային կազմակերպությունների, առանձնապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու պատրաստակամության մասին: