ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այդ մասին հայտարարություն է տարածել:
«Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածի համապատասխան Սիրիայի իրադրության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:
Չորրորդ հոդվածով նախատեսվում է, որ ՆԱՏՕ մասնակից յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գործընկերների հետ կոնսուլտացիաներ անցկացնել այն դեպքում, եթե նա գտնում է, որ իր անվտանգությունն սպառնալիքի տակ է: