Թուրքական զորքերն Իդլիբում այս գիշեր կրակի տակ են հայտնվել, զոհերի թիվը հասել է 33-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ի պատասխան, Անկարան որոշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը «թշնամական թիրախ» համարել։
Իդլիբում ստեղծված իրավիճակի սրացման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։
Թուրքիան նաև խնդրել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին արտահերթ խորհրդակցություններ անցկացնել Իդլիբում ստեղծված իրավիճակի հարցով: