Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 28-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, հայտնում է NEWS.am-ը:
Նրան ուղեկցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այնուհետև նրանք ուղևորվել են դեպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին:
Նախօրեին Հայաստանի ՊՆ-ում երկու երկրների նախարարները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: