Կանադացի պատգամավորները հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը` հայտարարությամբ հանդես գալով Համայնքների պալատում, իր ֆեյսբուքյան էջին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
Պատգամավոր Ֆեյսալ Էլ-Խուրին նշել է Ադրբեջանի ոճրագործություններն անմեղ հայերի դեմ: Նա շեշտել է աշխարհում անարդարության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: