Մոնղոլիայի նախագահին Չինաստան կատարած այցից հետո 14 օրով մեկուսացրել են
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել Է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել Է «Մոնցամե» գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Խալթմաագիյն Բաթուլգան մեկօրյա այցով Չինաստանում Է գտնվել փետրվարի 27-ին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո նա երկրի ղեկավարին հանձնել Է հավաստագիր, որը վկայում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:
«Մոնղոլիա ժամանելուց անմիջապես հետո նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային և նրան ուղեկցող պատվիրակներին, որպես նախազգուշական միջոցառում, 14 օրով մեկուսացրել են»,-նշում Է «Մոնցամե» գործակալությունը: