ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը Իդլիբում անհապաղ ապաէսկալացիայի կոչ է արել այն բանից հետո, երբ Իդլիբում 30 թուրք զինվորական է մահացել:
«Իդլիբի շուրջ շարունակվող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի»,- գրել է նա Twitter-ում:
«Գոյություն ունի միջազգային ռազմական առճակատման ռիսկ: Դա նաև կարող է մարդասիրական անտանելի տառապանքների հանգեցնել և վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին: ԵՄ-ն անհապաղ ապաէսկալացիայի կոչ է անում և ցավում է մարդկանց մահվան համար: ԵՄ-ն դիտարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները իր անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- հավելել է նա:
Բորելը նշել է, որ ԵՄ-ն «կապ է պահպանում համապատասխան գործող անձանց հետ»: