Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել Արցախին 10 մլն դոլարի օգնություն հատկացնել:
Չուն նաև դեմ է հանդես եկել Արցախում ականազերծման օգնության դադարեցման Պետքարտուղարության ջանքերին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փորձում է այս ծրագրին աջակցությունը դադարեցնել՝ փաստացի առանց որևէ հիմնավորման»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այս գումարը խամրում է անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացված 100 մլն դոլար գումարի օգնության համեմատությամբ:
Ջուդի Չուն նաև նշել է, որ այդ օգնությունը «The HALO Trust» կազմակերպությանը թույլ կտա ավարտել Արցախում ականազերծման իր աշխատանքը: