Իսրայելում 11 ամսվա ընթացքում երկրորդ կրկնակի և արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններին քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են երկուշաբթի` տեղական ժամանակով 07:00-ին: Ընտրությունների արդյունքներով կորոշվի 23-րդ Քնեսեթի կազմը և պետք է ձևավորվի կառավարական կոալիցիան և նշանակվի վարչապետ: Երկրորդ կրկնակի խորհրդարանական ընտրություններն անց են կացվում, քանի որ նախորդ կրկնակի ընտրությունների արդյունքներից հետո, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին, վարչապետի պաշտոնակատար և «Լիքուս» կուսակցության առաջնորդ Բենջամին Նեթանյահուն, իսկ ապա նաև նրա հիմնական հակառակորդը` «Կահոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չկարողացան կառավարություն ձևավորել յուրաքանչյուրին հատկացված 28 օրվա ընթացքում: 2019-ի ապրիլի 9-ին կայացած առաջին ընտրություններից հետո Նեթանյահուն նույնպես չկարողացավ կոալիցիա ստեղծել օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում, որը կապահովեր Քնեսեթիում 120 տեղերից նվազագույն անհրաժեշտ 61 տեղը: Հաղթանակի գլխավոր հավակնորդները «Լիքուդ»-ը և «Կախոլ-Լավան»-ն են, սակայն գլխավոր ինտրիգը այն է` կկարողանա՞ արդյոք հաղթողը կայուն կառավարություն ձևավորել: