Անցնող երկու օրվա ընթացքում ՀՀ ԶՈւ-ում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն։
«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: