Դիվանագետի օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով դիվանագիտական աստիճաններ է շնորհել ԱԳՆ մի քանի աշխատակիցների:
Համապատասխան հրականագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Վահագն Սերգեյի Աթաբեկյանին՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Յուրի Հրանտի Բաբախանյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական
Վահե Արմենի Գեւորգյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Անահիտ Ռուդոլֆի Հարությունյանին՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում: