Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց է հրապարակել Ալբանիայիև Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը: Համապատասխան հայտարարությունը մարտի 2-ին արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրահանձնաժողովը հրապարակել է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված է, թե երկու երկրներն էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականը»,-հայտարարել է նա: