Լատվիայում զինավարժանքներ են սկսվել ՆԱՏՕ-ի 2,5 հազար զինվորների մասնակցությամբ
Լատվիայում մարտի 2-ին մեկնարկել են «Բյուրեղապակե նետ 2020» միջազգային զինավարժանքները՝ ՆԱՏՕ-ի շուրջ 2,5 հազար զինվորների մասնակցությամբ: Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մարտի 13-ը, կմշակվեն հանրապետության և դաշնակիցների զինված ուժերի համագործակցությունը և փոխհամատեղելիությունը: Այդ մասին հայտնել Է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ զինավարժանքներն անցկացվում են Ադաժի զորավարժարանում ևհարակից տարածքում: «Բյուրեղապակե նետ 2020» զորավարժությունների նպատակն Է Լատվիայում ՆԱՏՕ-ի ընդլանված ներկայության մարտական խմբի հավաստագրումը»,- հայտնել են նախարարությունում: «Զինավարժանքներին կմասնակցեն շուրջ 2,5 հազար զինծառայողներ Ալբանիայից, Չեխիայից, Դանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից և Իսպանիայից»,- նշում են պաշտպանական գերատեսչությունում: