Ryanair ավիաընկերությունն ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է թռիչքները:
«Ryanair ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները Մարտի 17-ից - Ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են EMailով:
Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով»,- ասված է ավիաընկերության հայաստանյան էջում:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Նաև մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում: