Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Twitter-ի իր Էջում հայտնել է Կոսովոյի ղեկավարը:
«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի) և Ռոբերտ Օ’Բրայենի (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի) հրավերով: Կոսովոն շնորհակալ Է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների և փոխադարձ ճանաչման նպատակով»,- գրել Է նա:
Ավելի վաղ Վուչիչը և Թաչին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համաձայնություն են կնքել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության շուրջ: