Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ թույլ է տվել Աֆղանստանում ԱՄՆ գլխավոր հրամանատարին իրականացնել ամերիկյան զորքերի նախնական դուրսբերումը:
Էսփերի խոսքով՝ ինքը համոզված չէ՝ սկսվե՞լ է արդյոք գործընթացը մարտի 2-ին, սակայն Քաբուլում գեներալ Սքոթ Միլերն այժմ իրավունք ունի սկսել:
Էսփերի հետ միասին ելույթ ունենալիս Շտաբերի ղեկավարների միավորված հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ չկա ակնկալիք, որ Աֆղանստանում բռնությունն արագորեն կչեզոքանա շաբաթ ԱՄՆ-ի և թալիբների միջև խաղաղ համաձայնագիրը ստորագրելուց հետո: Նրա կարծիքով՝ իրատեսական չէր լինի մտածել, որ բռնությունն անմիջապես կդադարեցվի: