Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իդլիբում սիրիական ռազմական L-39 ինքնաթիռ խոցելու մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է այդ տեղեկությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մարտի 1-ին Անկարան Սիրիայի հյուսիս-արևմուտքում նոր ռազմական գործողություն է սկսվել: Նշվում էր, որ «Գարնան վահան»-ը պատասխանն է թուրք զինվորականներին փետրվարի 27-ին հասցված հարվածների, որոնց արդյունքում զոհվել էր 36 մարդ: