ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են մարտի 3-ից 6-ը ՌԴ-ում՝ Վլադիմիրում անցկացվող ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի ՀՕՊ ռադիոտեխնիկական զորքերի մասնագետ սպաների հավաքներին:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: