Թուրք-հունական սահմանին հավաքված փախստականների համար դեպի Եվրամիություն մուտքը փակ է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հայտնում է DW-ն:
«Եվրամիության և Թուրքիայի արտաքին սահմաններին՝ ցամաքում և ծովում, իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք տեսնում ենք փախստականների և ներգաղթյալների, որոնց թուրքական կողմն ասել է, որ դեպի ԵՄ նրանց ուղին բաց է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Զայբերտը: