Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի: Այդ մասին, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում Է, որ հեռախոսազրույցը կայացել Է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Առարկայորեն քննարկվել են սիրիական կարգավորման հարցերը՝ նկատի առնելով ապաԷսկալացիայի Իդլիբի գոտում իրադրության ներկայիս սրումը: Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ: