Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ, հաղորդում է ՀՖՖ-ն:
Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2020 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ: