Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մարտի 25-28-ին գործուղվում են Ֆրանսիա՝ Հակակոռուպցիոն ցանցի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու:
Համապատասխան որոշման մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով»: