Էրդողանը հույս ունի Մոսկվայի բանակցություններից հետո հրադադարի հասնել Իդլիբում
Թուրքիան ակնկալում Է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հրադադարի ռեժիմ կհաստատվի Սիրիայի Իդլիբի նահանգում: Այդ մասին Թուրքիայի ղեկավարը մարտի 4-ին լրագրողներին հայտնել Է խորհրդարանում ունեցած ելույթից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բանակցություններից հրադադարի ռեժիմի մոտալուտ հաստատում ենք ակնկալում»,-Էրդողանի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը մեկնաբանել Է Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ Է զինամթերք տրամադրել Անկարային Սիրիայի Իդլիբի նահանգում գործողություններ իրականացնելու համար:
«Ես նման խնդրագիր Էի ուղարկել Թրամփին»,-ընդգծել Է նա: Մարտի 4-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս Է հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին Մոսկվայում պլանավորված բանակցությունները թույլ կտան հասկանալ Իդլիբի ճգնաժամի պատճառները եւ դրա վերացմանն ուղղված միջոցառումներ մշակել: