Ազգային Ժողովն այսօր վավերացրել է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը:
Այն ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջոցով հարցումների հիման վրա: