Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում

13:17     5 մարտի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում մարտի 5-ին, հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը. հայտնում է «Գազետա»-ն:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հարցը:

«Մարտի 5-ին ՌԴ նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Քննարկվելու են սիրիական կարգավորման խնդիրները ՝ հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի ներկա սրումը», – ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


© armedia.am