Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին, հայտնում է CNBC-ն:
Ըստ նրա` գումարը նախատեսված է ցածր եկամուտ ունեցող երկրների և զարգացող շուկաների համար: Նա նշել է, որ գումարի մեծ մասը տոկոսազուրկ կլինի, և երկրներին մասնակցության համար պարտադիր չէ ԱՄՀ-ի հետ գործող ծրագիր ունենալ: «Մենք գտնվում ենք փոխգործակցության վաղ փուլում, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ մենք շատ արագ կգործենք դիմումները ստանալիս»:
Գեորգիևայի խոսքով` ԱՄՀ-ն կցանկանար, որպեսզի գումարն օգտագործվի նախևառաջ առողջապահական համակարգերին աջակցության համար, իսկ հետո` հարկային խթանման նպատակային ծրագրերի և լիկվիդայնության ապահովման: Կազմակերպությունն աշխատում է նաև Համաշխարհային բանկի հետ` երկրներին որոշակի բժշկական սարքավորումներ ձեռք բերելու հարցում օգնելու համար, ինչպիսիք են բժշկական դիմակները և շնչառական սարքավորումները, որոնք օգտագործվում են վիրուսի դեմ պայքարում: