Հայազգի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Քարդաշյանի հետ միասին նախագահի հետ հանդիպման են գնացել 3 կին, ովքեր բանտից ազատվել են հեռուստաաստղի ջանքերով՝ Քրիստալ Մունոզին, Ջուդիթ Նեգրոնին և Թյունիս Հոլին:
«Ես չեմ լսել, որ այս կանանց մասին խոսեն լուրերով: Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում նրանց մասին անձամբ պատմել»,- Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանը, փոխանցում է PanArmenian-ը՝ հղում կատարելով BBC-ին:
Կանայք ազատ են արձակվել 2019-ին First Step Act նախագծով: Դրա նպատակն էր առանց բռնության հանցագործությունների դեպքում պատժի մեղմացումը: Նախագծի վրա աշխատել է նաև Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը, Ջարեդ Քուշները: