Մարտի 6-ի 00:01-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Իդլիբի ապաէսկալացիայի գոտում հրադադարի ռեժիմը, որը մարտի 5-ին համաձայնեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայում երկու նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնության մասին մարտի 5-ին երեկոյան հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների արդյունքները:
Նա ընթերցել է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասված է 2020 թվականի մարտի 6-ի 00:01 րոպեից բոլոր մարտական գործողությունների դադարեցման մասին «Իդլիբի ապաէսկալացիայի գոտու գոյություն ունեցող շփման գծում»:
Համաձայնեցվել են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Իդլիբի գոտու իրադրության կարգավորմանը: Մասնավորապես, մարտի 15-ից ՌԴ-ն և Թուրքիան կսկսեն համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի M4 մայրուղում, որի երկայնքով կստեղծվի անվտանգության միջանցք: