ԱՄՆ ողջունում է սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները և հույս հայտնում, որ դրանք կօգնեն դեէսկալացիային: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին այսօրվա հայտարարությունները: Մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր դրության դեէսկալացիային…»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որի համաձայն մարտի 6-ին 00:01 հրադադար է հաստատվել Իդլիբում՝ կողմերի ներկայիս շփման գծում: