Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, հայտնում է INTERFAX-ը:
«ՌԴ քաղաքացիների, հյուրերի և ֆորումի մասնակիցների առողջության պահպանման նպատակով այս տարի որոշվել է ֆորում չանցկացնել»,- հայտարարել է 2020թ.-ի Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Բելոուսովը: Քաղաքային իշխանությունն աջակցել է այս որոշումը:
Ֆորումն անցկացվում է 1997 թվականից ի վեր, վերջին շրջանում այն շուրջ 10 հազար մասնակից է ունենում, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
2020թ-ին ֆորումը նախատեսվում էր անցկացնել հունիսի 3-6-ը: