Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյոք «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։
«Մենք չեն կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել դրանից, այդ ժամանակ իրավիճակը կվերադառնա նախկինին»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ։
Սիրիան և Թուրքիան իրենց դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012 թվականին։